Շարմազանովը Քոչարյանի հարցազրույցը մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում
ՔաղաքականԷդուարդ Շարմազանովի կարծիքով Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցում նոր շեշտադրումներ չկան և այն մեկնաբանելու անհրաժեշտություն չկա:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ առաջին անգամ չէ, որ այս կամ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյան հարցազրույց է տալիս, և սա էլ ՀՀ երկրորդ նախագահի հերթական հարցազրույցներից մեկն էր:
«Այդ հարցազրույցում որևէ նոր շեշտադրում չկա, և մեկնաբանելու անհրաժաշետություն չեմ տեսնում»,- ասաց Շարմազանովը:
Լրագրողների այն հարցին, թե կիսո՞ւմ է Քոչարյանի այն տեսակետը, որ տնտեսության զարգացման նախադրյալների վերաբերյալ, Շարմազանովն ասաց, որ ինքը կիսում է միայն իր կուսակցության տեսակետը: