Էդուարդ Շարմազանովն Էրդողանին Հայաստան հրավիրելն արդարացված քայլ է համարում
ՔաղաքականԷդուարդ Շարմազանովը համակարծիք է փորձագետների այն տեսակետի հետ, որ ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Հայաստան հրավիրելու քայլն արդարացված է:
«Այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակիցն է, և ակնկալում է Թուրքայի առերեսումը պատմության հետ»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց Շարմազանովը:
Ըստ նրա` եթե Էրդողանը մերժի հրավերը և չգա, ապա դա կխոսի այն մասին, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ժխտողական քաղաքականությունից և շարունակում է առաջ տանել ժխտողականությունը: