Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերին կքննարկի ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
ՔաղաքականՍահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, օգոստոսի 29-ի նիստին քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին հանձնաժողովից` հայեցակարգի ամփոփված և թարգմանված տարբերակը պետք է ներակայացվի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) փորձագետներին` 2014 թվականի սեպտեմբերի 19-20-ը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված հանդիպմանը քննարկելու նպատակով: