ԿԽՄԿ-ն հաստատել է Հակոբ Ինջիղուլյանին 3-րդ երկրի հանձնելու մասին տեղեկությունը
ՀասարակությունԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գչասենյակի պատվիրակ Վալերի Յարմակը «Առաջին ալիքի» հետ զրույցում հաստատել է տեեկություններն այն մասին, որ Ադրբեջանում գտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Նրա խոսքով' օգոստոսի 26-ին Կարմիր Խաչն իրազեկվել է, որ 2013թ. օգոստոսից 7-ից Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերին լքել է Ադրբեջանի տարածքը' տեղափոխվելով երրորդ երկիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Ինջիղուլյանին մինչ Ադրբեջանը լքելը, և ամեն ինչ տեղի է ունեցել Կոմիտեի ընթացակարգին համապատասխան: Նա նաև հաղորդել է, որ տեղեկությունն անմիջապես տեղափոխվել է Ինջիղուլյանի ընտանիքին և Հայաստանի իշխանություններին:
Երրորդ երկիր տեղափոխվելու և Ադրբեջանում սպանված' Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին հայրենիք վերադարձնելու մասին Վալերի Յարմակը այլ տեղեկություն չի հայտնել:
2013 թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը, հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: