Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է 

Թեհրանում հուղարկավորել են իրանահայ լրագրող, արվեստագետ Ժանետ Լազարյանին

Հասարակություն

Մի խումբ հայ և պարսիկ մտավորականներ և հարազատներ Թեհրանի «Հայոց բուրաստանում» հողին են հանձնել իրանահայ անվանի արվեստագետ, վաստակավոր լրագրող, «Լազար» արտ-մոդեռն թանգարան-ցուցահանդեսի հիմնադիր, «Իրանահայոց հանրագիտարան» գրքի կազմող Ժանետ Լազարյանի դին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթից:

Ժանետ Լազարյանը ծնվել է 1940 թվականին, Թեհրանում, Նախիջևանից գաղթած ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Թեհրանում և Սպահանում, ապա բարձրագույն ուսումը շարունակել Լոնդոնի թագավորական «Ռոյալ քոլեջ»-ի արվեստի պատմության բաժնում:

Վերադառնալով ծննդավայր՝ աշխատել է որպես լրագրող: Ավելի ուշ հիմնել է արվեստի պատկերասրահ, որտեղ իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն են ունեցել ոչ միայն իրանահայ, այլև բոլոր իրանցի արվեստագետներն ու նկարիչները:

Նա տասը տարի աշխատել է «Իրանի նավթային ընկերությունում», նույն ժամանակ աշխատակցել է «Ֆերդովսի» ամսագրին եւ «Էթելաաթ» օրաթերթին: Ավելի ուշ աշխատանքի է անցել «Թեհրան ժուռնալ» անգլալեզու օրաթերթում` որպես արվեստի բաժնի պատասխանատու:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո` որպես ազատ լրագրող, աշխատել է «Դոնյայե սոխան», «Բոխարա» եւ «Թավուս» պարսկերեն ամսագրերում, ինչպես նաև «Թեհրան թայմս» և «Իրան նյուզ» անգլալեզու օրաթերթերում:

Իր լրագրողական գործունեության ընթացքում Ժանետ Լազարյանը հարցազրույցներ է վարել Վիլյամ Սարոյանի, Քեթի Բերբերյանի, Զուբին Մեհթայի, Հերբերտ ֆոն Կարայանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էմիլի Գիլսի, Փիթեր Բրուքի, ԻԻՀ-ում ՀՀ անդրանիկ դեսպան պրոֆ. Վահան Բայբուրդյանի և այլոց հետ:

2002 թվականին ԻԻՀ Նախագահ Մոհամմադ Խաթամիի հիմնած «Քաղաքակրթությունների երկխոսություն» կազմակերպության կողմից հրատարակվեց Ժանետ Լազարյանի պարսկերենով կազմած «Իրանահայոց հանրագիտարան»-ը, որը վերահրատարակվեց 2009-ին: Իսկ 2012-ին ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի աջակցությամբ հրատարակվեց նույն գրքի հայերեն տարբերակը:

Ժանետ Լազարյանը մեծ դեր է խաղացել Իրան-Հայաստան մշակութային կապերի ընդլայնման մեջ: Նրա շնորհիվ 2001 թվականին Իրանի Ժամանակակից արվեստի թանգարանում կայացել է Հայաստանի մերօրյա նկարիչների գործերի ցուցահանդես, իսկ 2004թ. Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Իրանի երեք սերնդի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: 2008թ. նույն սրահում կազմակերպվել է Ղաջարական ժամանակաշրջանի գեղանկարչության ցուցահանդես:

Մշակութային անխոնջ գործունեության համար Ժանետ Լազարյանը արժանացել է պետական և ոչ պետական կառույցների տասնյակ շնորհակալագրերի և գնահատագրերի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ամենադիտված