Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) 

Տարեցտարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներն իրենց կզգան ավելի ուժեղ. Գալուստ Սահակյան

Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն Ղուլյան,

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ:

Արցախի պետական տոն լինելով՝ այն իր էությամբ, իմաստով ու նշանակությամբ համահայկական տոն է, քանզի ազատ ու ինքնիշխան Արցախը ծնվեց համազգային միասնական պայքարի, համազգային ջանքերի շնորհիվ՝ մարմնավորելով Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների արդար ցանկությունն ու ձգտումը:

Ավելի քան 20 տարի հայկական երկրորդ պետությունը դե ֆակտո հանդես է գալիս որպես տարածաշրջանային գործընթացների անհերքելի մասնակից՝ վստահորեն շարժվելով դեպի դե յուրե ճանաչում: Այն սոսկ աշխարհագրական տարածք չէ, այլ խեղաթյուրված պատմական արդարությունը եւ սեփական բնօրրանում ապրելու իր իրավունքն արյամբ ու հաղթանակով վերականգնած մի ժողովրդի երկիր, որտեղ համամարդկայնորեն ընդունված արժեքներն ու համակարգերը շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան որոշ հարեւան երկրներում, ինքնիշխանության գաղափարն ու այն ամբողջությամբ իրացնելու նպատակամղվածությունն անշրջելի են, իսկ դրանք պաշտպանելու կամքը՝ աներեր: Ադրբեջանական վերջին անփառունակ դիվերսիաները դրա լավագույն ապացույցն էին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն ու ժողովուրդը վերստին ցույց տվեցին, որ իրենց հաղթանակները շարունակական են, սահմանները՝ անձեռնմխելի ու հուսալի պաշտպանված, ազատության ընտրված ուղին՝ հաստատուն, այդ ուղուց շեղելու բոլոր տեսակի, այդ թվում եւ ռազմական փորձերը՝ ձախողված:

Վստահ եմ, որ տարեցտարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներն իրենց կզգան ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ ու ավելի մրցունակ երկրի քաղաքացիներ՝ իրենց արժանի տեղն ունենալով միջազգային հանրության ժողովրդավարական ընտանիքում:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, հարգելի պրն Ղուլյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ եւ ի դեմս Ձեզ՝ մաղթում Արցախի ժողովրդին խաղաղություն եւ բարգավաճում, շարունակական հաստատակամություն եւ ոգու ամրություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության, երկրի հետագա հզորացման գործում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան
Ամենադիտված