«ՀԺ». Առողջապահության փոխնախարարն իր հաշվին արձակուրդ է մեկնել և, ըստ ամենայնի, չի վերադառնա արձակուրդից
Հայկական ՄամուլԱռողջապահության նախարարության «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի որդին է, իր հաշվին արձակուրդ է մեկնել և, ըստ ամենայնի, չի վերադառնա արձակուրդից: Արման Բաբլոյանը դեռ անցյալ շաբաթ թերթի հետ զրույցում հաստատել էր, որ իսկապես արձակուրդում է, սակայն նշել էր, որ վերադառնալու է աշխատանքի:
«Արձակուրդում եմ, բայց մյուս տեղեկությունները հավաստի չեն: Չգիտեմ՝ ով պիտի ասած լինի: Երևի չցանկացողներ են»,- ասել էր Արման Բաբլոյանը: Մի խոսքով՝ վերադառնալու եք աշխատանքի՞ թերթի ճշտմանը նա կեսկատակ պատասխանել էր. «Այո: Ինչու, ուրիշ փոխարինող կա՞: Կարո՞ղ է մարդ են բերել, չգիտեմ»: Երեկվա դրությամբ, սակայն Արման Բաբլոյանը դեռ աշխատանքի չէր վերադարձել:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: