Ուկրաինայի ՊՆ աշխատակիցները կհարցաքննվեն ստի դետեկտորի օգնությամբ
ԱշխարհՈւկրաինայի ՊՆ նախարար Վալերի Գելետեյը հայտնել է, որ ստի դետեկտորի օգնությամբ կհարցաքննի վարչության ողջ ղեկավարությանը և գլխավոր շտաբի սպաներին: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական գործակալությունը:
«Ուկրաինայի Պաշտպանության նախարարության պաշտոնում երկու ամիս գտնվելու ընթացքում ինձ մոտ մի շարք հարցեր են առաջացել, որոնք ուղղված են ինչպես նախարարության կառուցվածքային ստորաբաժանումենրի ղեկավարներին, այնպես էլ հրամանատարներին»,- գրել է Գելետեյը իր ֆեյսբուքյան էջում:
Պոլիգրաֆի օգտագործումը Գելետեյը բացատրում է նրանով, որ տիրող կարգավիճակում նա չունի սխալվելու իրավունք:
Նախարարը նաև խոստացել է, որ պոլիգրաֆի միջոցով ստացված հետազոտության արդյունքներով կկայացվեն մի շարք մարդկային և կազմակերպական որոշումներ: