Air France-ի օդաչուների գործադուլի պատճառով Փարիզում չեղյալ է հայտարարվել չվերթների 60 տոկոսը
ԱշխարհAir France ընկերության օդաչուների շարունակվող գործադուլի պատճառով Փարիզի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել չվերթների ավելի քան 60 տոկոսը: Երկրի հարավի օդանավակայաններում՝ Թուլուզում, Նիցցայում և Կաննում, կարող են չեղարկվել գրեթե բոլոր չվերթները: Սեպտեմբերի 15-ին Փարիզից Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքներ իրականացվել է չվերթների կեսից պակասը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործադուլի յուրաքանչյուր օրը ընկերությանը 10-15 մլն եվրոյի վնաս է հասցնում: Air France-ի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները արհմիություններխ ներկայացուցիչների հետ, սակայն համաձայնության հասնելը քիչ հավանական է թվում: Դատելով ըստ ամենայնի, ներկայիս գործադուլն Air France-ի համար ամենախոշորը կդառնա 1998 թվականից ի վեր:
Գործադուլավորների հիմնական պահանջը Air France-ի օդաչուների համար աշխատավարձի և սոցիալական ապահովության մակարդակի պահպանումն է Transavia դուստր բյուջետային ընկերություն անցնելիս: Օդաչուների այդ փոխադրումը, ինչպես պնդվում է, իրականացվում է «կամավորության սկզբունքով», սակայն նրանք զգալի չափով կորցնում են եկամուտները, քանի որ Transavia-ում աշխատավարձը պակաս է 50 տոկոսով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: