Գերագույն ռադայի հանձնաժողովը հաստատել է ԵՄ-ի հետ ասոցացման օրինագիծը
ԱշխարհՈւկրաինայի Գերագույն ռադայի հանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ-ի հետ ասոցացման օրինագծին՝ ամբողջացնելով վերջինիս փաստաթղթային վավերացման գործընթացը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով "Украинская правда"-ի հաղորդագրությունը:
Երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում հանձնաժողովը Գերագույն ռադային միաձայն առաջարկել է համաձայնություն տալ համաձայնագրի վավերացման օրենքին:
Հունիսի վերջին, Ուկրաինան վերջապես ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման ծրագիրը, որը ներառում է ազատ առևտրի գոտու ստեղծումը: Որպեսզի համաձայնագիրը ուժի մեջ մտնի՝ այն պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների, Եվրախորհրդի և Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից: Ռադան և ԵԽ-ն կքննարկեն դրա վավերացումը սեպտեմբերի 16-ին ժամը 14.00-ին: