ԱՀԿ-ն կանցկացնի Էբոլա վիրուսի խնդրով զբաղվող արտակարգ կոմիտեի երկրորդ նիստը
ԱշխարհԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս շաբաթ կանցկացնի Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի տարածման խնդրով զբաղվող արտակարգ կոմիտեի երկրորդ նիստը, վիրուս, որի զոհ է դարձել ավելի քան 2,4 հազար մարդ, ևս գրեթե 5 հազարը վարակված են, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես իրազեկել է առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալությունը, խորհրդակցության նպատակը, որը կընթանա էլեկտրոնային փոստով հաղորդագրությունների փոխանակման ռեժիմով, աֆրիկյան մայրցամաքում վտանգավոր վիրուսի տարածման հետ կապված ներկայիս իրադրությունը գնահատելն է: Արտակարգ կոմիտեի փորձագետները կվերլուծեն այն երկրների իշխանությունների պատրաստած հաշվետվությունները, որտեղ մոլեգնում է վիրուսը, ինչպես նաև նրանց կողմից այն հանձնարարականների կատարումը, որոնք առաջարկվել էին արտակարգ կոմիտեի օգոստոսի 8-ին կայացած առաջին նիս տի արդյունքում,
Ավելի վաղ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտնել է, որ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 18-ին արտակարգ հանդիպում կանցկացնի Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ: «Ավելի ու ավելի չարագույժ իրադրության պատճառով, հատկապես Լիբերիայում, Սիեռա Լեոնեում և Գվինեայում, Միացյալ Նահանգները խնդրել է սեպտեմբերի 18-ին անցկացնել Անվտանգության խորհրդի արտակարգ հանդիպում»,- ասել է Փաուերը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քրատուղար Պան Գի Մունն Անվտանգության խորհրդին կիրազեկի վիրուսի հետ կապված իրադրության մասին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: