«Բարսելոնայի» մարզման համար նախատեսված հիմնական դաշտը կանվանակոչվի Վիլանովայի անունով
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել ակումբի մարզման համար նախատեսված հիմնական դաշտը անվանել Վիլանովայի անունով:
Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, այսուհետ դաշտը կկոչվի Campo de Entrenamiento Tito Vilanova:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վիլանովայի անունով կկոչվի «Բարսելոնայի» երկրորդ թիմի մարզադաշտը: