Դոնեցկում երկու օր շարունակ խախտում են հրադադարի ռեժիմը. ԴԺՀ փոխվարչապետ
ԱշխարհԴոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը Դոնեցկի շրջանում ավարտվել է երկու օր առաջ:
«Ես կարծում եմ, որ հրադադար այլևս չկա: Ինտենսիվորեն ծանր զենք է օգտագործվում: Ռմբակոծում են քաղաքները: Դոնեցկի ութ շրջաններից չորսն անընդհատ ռմբակոծում են»,- ասել է Պուրգինը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով առաջին փոխվարչապետի հաղորդագրությունը:
Նրա խոսքով` մինչ այդ Կիևը չի օգտագործել ծանր զենք, ինչն էլ թույլ է տվել վերականգնել հաղորդակցությունը և լուծել հումանիտար խնդիրներ:
«Ներկայիս իրավիճակը տխուր է և այն տարբերվում է հրադադարին նախորդող իրավիճակից»,- ավելացրել է Պուրգինը: