Արամ Գաբրիելյանովը կդառնա LifeNews հեռուստաալիքի գլխավոր տնօրեն
ՌուսաստանLifeNews հեռուստաալիքի գլխավոր տնօրեն կդառնա նրա սեփականատերը՝ Արամ Գաբրիելյանովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են News Media հոլդինգի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Արամ Գաբրիելյանովի որդին՝ Աշոտը:
Սեպտեմբերի 8-ին Աշոտ Գաբրիելյանովը հայտարարել էր, թե թողնում է LifeNews հեռուստաալիքի գլխավոր տնօրենի և News Media-ի գլխավոր տնօրենի պաշտոնները: Նրա խոսքով՝ հեռանալու պատճառ է դարձել Babo խորագրով սեփական նախագիծը, որը ոչ մի առնչություն չունի իր հոր հոլդինգի հետ:
Աշոտ Գաբրիելյանովը ճշտել է, որ պաշտոնապես News Media-ում աշխատանքը կդադարեցնի հոկտեմբերի 1-ին: Ընդսմին նա նշել է, որ ինքը կոնֆլիկտային վիճակներ չի ունեցել ընկերության ղեկավարության հետ: Աշոտը հավելել է, որ Արամ Գաբրիելյանովը հավանություն է տվել իր որոշմանը, և «բոլոր հարցերը հարթված են»: