ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից 

Որքան շատ գիտենք մեր հերոսների մասին, այնքան ուժեղ ենք. Ցվետանա Պասկալևա

Հասարակություն

Ցվետանա Պասկալևային հայկական երկու հանրապետություններում շատ են սիրում ու գնահատում: Ազգությամբ բուլղարուհի լրագրողին ու ռեժիսորին վաղուց արդեն հայ են համարում և դիմում՝ «Մեր Ցվետանան»: Պասկալևան այս փաստից ոգևորվում է և շարունակում գործունեություն ծավալել հանուն իր սիրելի Արցախի: Նոր հաղորդաշար է վարում Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, կինոնկար է նկարահանում՝ կրկին իր սիրելի Արցախի մասին:

Պասկալևայի նոր՝ «Նվիրյալները» հաղորդաշարը նվիրված է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին: Յուրաքանչյուր երկուշաբթի հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնել արցախյան ազատամարտի հաղթանակը կերտած հերոսներին:

«Հաղորդումն այն անվանի ու անանուն հերոսների մասին է, որոնց շնորհիվ մենք արցախյան ազատամարտում հաղթող դուրս եկանք: Այն ճակատագրերի, հերոսությունների, կորուստների մասին է: Պետք է հասկանալ, ովքեր են եղել այդ մարդիկ, որպեսզի իմանանք, թե ինչ արարքներ են նրանք գործել: Ընդմիշտ հիշենք նրանց անունները և իրենց կատարածը: Նրանք հասարակ մարդիկ էին: Հանկարծ հայրենիքը նրանց կանչեց, և բոլորը փոխեցին իրենց մասնագիտությունները՝ դարձան հայրենիքի պաշտպաններ ու զինվորներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ցվետանա Պասկալևան:

Պասկալևան խոստովանում է՝ հպարտ է, որ ճանաչել է նման մարդկանց: «Բոլոր հերոսներին պահում եմ իմ հոգում: Հենց նրանց հետ եմ կիսել այդ դժվարին ճանապարհը: Իմ հիշողության մեջ այդ հերոսները կենդանի են մնացել: Մտածում էի, որ նրանցից շատերը երբեք չեն մահանա, և երբեք ոչ մի գնդակ նրանց չի դիպչի: Նրանք կարծես անհաղթ էին, նրանց մահը ես առավել ծանր էի տանում, որովհետև չէի հավատում, թե նրանք կարող են լքել մեզ»,-նշեց նա:

Ցվետանա Պասկալևան մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում նոր հաղորդաշարին: «Կարծես քրքրում եմ իմ հոգին, հիշում պատմություններ՝ ցույց տալով, թե որքան թանկ ենք վճարել արցախյան ազատամարտում: Ուզում եմ, որ այդ բոլոր հերոսներին հիշեն: Որքան շատ գիտենք նրանց մասին, այնքան ուժեղ ենք: Քիչ է իմանալ անցյալի հերոսներին՝ Նժդեհին, Անդրանիկին, Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին և այլոց: Պետք է ճանաչենք նաև ժամանակակից հերոսներին, որոնք ապրում էին մեր կողքին, մեր փողոցում: Ես իմ մեջ եմ պահում այդ հերոներին, և կուզենայի ձեզ հետ էլ կիսվել»,- ասում է Պասկալևան:

Նրա խոսքով՝ արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող «Նվիրյալները» հաղորդաշարի ընթացքում կխոսեն նաև տվյալ հերոսների ընկերները, հարազատները: «Ես 23 տարի ապրում եմ այս բեռով, իհարկե, երբեմն դժվար է: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ իրենց պես ընտրյալ եմ եղել: Ես օտար մարդ էի, դարձա ձեր հարազատը: Ինձ համար շատ հաճելի է , երբ իմ մասին խոսելիս ասում են՝ «Մեր Ցվետանան»,-հավելում է Պասկալևան:

Արցախյան ազատամարտի նվիրյալն ուրախություն է զգում ամեն անգամ Ղարաբաղ այցելելիս: Պասկալևան երջանիկ է, որ Արցախը «շնչում» է նոր կյանքով: «Այնտեղ արդեն չեն երևում պատերազմի հետքերը, մարդիկ ժպտում են, նոր շենքեր են կառուցվում: Դա իսկապես տոն է: Նրանք արժանի են այդ ամենին, նրանք հաղթող են»,- համոզված է նա: Միևնույն ժամանակ Ցվետանա Պասկալևան հույս ունի, որ տարածաշրջանում պատերազմ չի վերսկսվի:

«Օգոստոսյան իրադարձություններն Ադրբեջանն օգտագործեց ստուգելու, թե որքանով ենք մենք պատրաստ: Նրանք ստացան իրենց պատասխանը: Ես հպարտ էի պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ, մեր զինվորների անսասանությամբ և այն մարդկանցով, ովքեր որոշեցին կռվել երիտասարդների հետ: Հայաստանում միասնություն էր տիրում: Այդ պահին ամենակարևոր թեման Ղարաբաղն էր և սահմանները պաշտպանելու հարցը: Հայերը միշտ էլ համախմբվում են ծանր իրավիճակներում»,- համոզված է նա:

Պասկալևան, բացի հաղորդաշարից, նոր ֆիլմ է նկարահանում Արցախի մասին: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զբաղված է նկարահանումներով: «Ֆիլմում ներրկայացվում է մի մարդկային պատմություն: Այդ մարդուն գիտեի դեռ արցախյան պատերազմի ժամանակ: Երբ պատրաստ կլինի, կասեմ ամեն ինչ»,- հավելեց նա:

Ցվետանա Պասկալևան ուրախությամբ փաստում է, որ այս տարի՝ ապրիլի 7-ին, հայկական անձնագիր է ստացել և մասնակցելու է հաջորդ ընտրություններին՝ որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի:

Ցվետանա Պասկալևան հայտնի բուլղար լրագրող է, ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ: 1991թ. մայիսից փաստագրական ֆիլմեր է նկարահանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին: 7 ֆիլմ է նկարահանել Ղարաբաղի մասին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինՄեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով
Ամենադիտված