Պորոշենկոն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 17-ի երեկոյան առաջին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, այցի հիմնական մասը ծրագրված է սեպտեմբերի 18-ին:
Մասնավորապես, նախատեսված են Վաշինգտոնում Պորոշենկոյի հանդիպումները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Ուկրաինական պետության ղեկավարը նաև ելույթ կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում: Բացի այդ, պլանավորված է հարցազրույց CNN հեռուստաալիքի հետ, ինչպես նաև ելույթ՝ Ատլանտյան խորհրդում:
Նախօրյակին Պորոշենկոյի Կանադա աշխատանքային ուղևորությունն ավարտվել է Ուկրաինային այդ երկրի կառավարության կողմից 200 մլն կանադական դոլարի երաշխիքների տրամադրման մասին համաձայնագրի կնքմամբ: