«Ռոմա»-ԲԿՄԱ. երկրպագուների ծեծկռտուքը (լուսանկարներ, տեսանյութ)
ՍպորտՉեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոմայի» և ԲԿՄԱ-ի միջև հանդիպմանը ռուսական ակումբի երկրպագուներն անկարգություններ են սկսել:
Հանդիպման 71-րդ րոպեին երկրպագուները փորձել են անցնել իտալական ակումբի երկրպագուների սեկտոր: Միջադեպին միջամտել են անվտանգության աշխատակիցները, ինչի արդյունքում երկրպագուները ծեծկռտուք են սկսել անվտանգության աշխատակիցների հետ. տեղեկացնում է ria.ru-ն:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է իտալական ակումբի հաղթանակով 5:1 հաշվով: