Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց խորվաթներին
ՍպորտՔիչ առաջ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց Խորվաթիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց 1:4 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ առաջին խաղակեսում դարձավ Էմիլ Ղուկասյանը: