Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են 

Հայ զինվորները պատրաստ են գնալ հերոսությունների տարվա բոլոր ամիսներին. նախարար

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում Հայաստանում բնակվող և աշխարհասփյուռ հայերին համախմբվել և չեզոքացնել Հայաստանի շուրջ առկա սպառնալիքները: Այս մասին Երևանի պետական բժշկական համալսարանում ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նախարարը: «Բազմիցս վերլուծելով Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրը' մենք տեսնում ենք բազմաթիվ սպառնալիքներ, որոնք այս կամ այն ուժգնությունն ունեն և այս ժամանակահատվածում, երբ անց է կացվում Հայաստան-Սփյուռք համաժողովը, հարկ է նշել, որ համայն հայության կրթական, գիտական, տեղեկատվական, լոբբիստական հնարավորությունների շնորհիվ պետք է չեզոքացնել դեպի Հայաստան եկող սպառանալիքները,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ կարևոր է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, որն իրականացվում է նաև նմանատիպ հանդիպումների, նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակաության և այլ միջոցառումների շնորհիվ: «Բուհական հաստատություններում հանդիպումների մեր հիմնական նպատակն է հասարակությանը ներկայացնել բանակը, բանակի զարգացումներն ու բարեփոխումները: Բանակը ծնվել է մեր ժողովրդի ծոցից և այդ իմաստով անհրաժեշտ է ժողովրդին ներկայացնել այն կառույցի զարգացումը, որն ապահովում է նրա անվտանգությունը»,- նշեց նախարարը' շեշտելով, որ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը մեր առօրյայի ու ապագայի համար սպառնալիք կարող է հանդիսանալ:

Խոսելով բարեփոխումների մասին, որոնք իրականացվում են ՀՀ զինված ուժերում' Սեյրան Օհանյանը ներկայացրեց այն հիմնական քայլերը, որոնք կատարվել են 2014-ին: «Մենք շարունակել ենք մեր բարեփոխումները սահմանային պաշտպանությունն ավելի անվտանգ ու լիարժեք դարձնելու համար: Մարտական հերթապահության մեջ ստեղծել ենք անվտանգ ծառայության իրականացում' հակառակորդի հնարավոր խախտումների դեպքում դիտարկման, հայտնաբերման ու արդյունավետ խոցման համակարգերի արդյունքում: Բացի այդ, ստեղծվել են պայմաններ անհրաժեշտության դեպքում մարտական հերթապահությունից կա րճ ժամանակահատվածում պաշտպանության անցնելու համար»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարի հավաստմամբ' ուշադրություն է դարձվել ԶՈւ կառավարման համակարգին, մարդկային ռեսուրսների կառավարմանը, ռազմական կրթությանը, կադրային քաղաքականությանը, համալրման գործընթացին, հատկապես զորակոչիկներով համալրման գործընթացին: «Այն խնդիրները, որոնք դրված են ռազմաբժշկական ֆակուլտետի առջև, դրանց կատարելագործումը, կրթագիտական կենտրոնի ստեղծումը, խոսում է նրա մասին, որ մենք փորձում ենք բանակի գործունեությունը իրականացնել գիտելիքահեն սկզբունքի հիման վրա»,- փաստեց նախարարը:

Անդրադառնալով սպառազինության ու ռազմական տեխնիկայի համալրմանը' Սեյրան Օհանյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի ուշադրություն է դարձվում ոչ միայն քանակական համալրմանը, այլև ռազմական տեխնիկայի որակական բնութագրիչներին: «Արդյոք ձեռք բերված միջոցներն արդյունավետ են, արդիական են, հեռահար, ճշգրիտ, ապահովում են ժամանակակից բանակի պահանջները: Բացի այդ' սպառազինությունն այսօր գերազանց կերպով շահագործվում է ԶՈւ անձնակազմի կողմից հատկապես հոգատար վերաբերմունքի պարագայում: Դրա վառ վկայությունն է, որ տանկային բիաթլոնում մեր տանկիսները գրավեցին երկրորդ տեղը. այսպիսի երկրների հետ մրցել ու գրավել երկրորդը տեղը, նշանակում է շատ պայմաններում մենք պետք է պահանջենք լինել առաջինը»,- նշեց Սեյրան Օհանյանը:

«Սկսած տարվա սկզբից մինչև հուլիս-օգոստոսյան իրադարձությունները, հակառակորդը լարվածություն էր ստեղծում՝ միաժամանակ մերժելով այն միջոցառումների իրականացումը, որը փոխադարձ վստահություն պետք է ստեղծեր: ՀՀ զիված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի անձնակազմը ստիպված եղավ հանել այն պլանները, որոնք գոյություն ունեին մեզ մոտ, ու իրականացնել կանխարգելման միջոցառումներ, պատժիչ, զսպման մեխանիզմի արդյունքում պարտադրել, որ հակառակորդը դադարեցնի այն անիմաստ գործողությունները, որոնք բերում են մարդկային կորուստների: Ցավոք մենք էլ ունեցանք կորուստներ, բայց մեր տղաները հերոսացան: Բայց հատկանշական է, որ շատ հուղարկավորությունների ժամանակ շատ ծնողներ արգելում էին լացել, որովհետև նրանք ասում էին, որ սա մեզ համար ոչ թե ողբերգություն է, այլ հերոսություն, ոչ թե մենք կորցրեցին մեր զավակներին, այլ մենք գտանք հերոսներին, ովքեր փրկեցին մեր ազգի արժանապատվությունը: Նրանք բարձր պահեցին մեր բանակի մարտական ոգին ու ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ մեր հասարակության շատ խավեր, մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքները, համախմբվեցին բանակի շուրջ»,- հայտնեց Սեյրան Օհանյանը:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաև ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում Հայաստանի բարձրագույն բուհերի ներկայացուցիչների հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
Ամենադիտված