Մանուել Նոյերն ապահովագրել է ձեռքերը
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ապահովագրել է ձեռքերը՝ 3 մլն եվրոյով:
Այդ գումարը դարպասապահին կվճարվի այն դեպքում, եթե նա ստանա վնասվածք, որը թույլ չտա շարունակել կարիերան: Իսկ ոչ լուրջ վնասվածքի դեպքում՝ գումարը Նոյերին չի վճարվի:
Հիշեցնենք, որ ամենախոշոր գումարով ապահովագրությունն արել է կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացու փոխհատուցման գումարի չափը 550 մլն եվրո է. տեղեկացնում է Eurosport-ը: