Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում, մյուռոնօրհնեք, Հռոմի պապի այցը Էջմիածին… 2015-ին

Հայաստան

Հայ Առաքելական եկեղեցին քույր եկեղեցիների հետ մի շարք նշանակալից ձեռնարկներով հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Էջմիածնում ու աշխարհի հայաշատ կենտրոններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում 2015-ին սպասվելիք խոշոր միջոցառումների մասին ներկայացրեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտեր յանը: «Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շարքը մեծ է, ընդգրկուն է բազում միջոցառումներով: Բայց այդ բոլորի մեջ ամենահատկանշականն ու պատմականորեն ամենանշանակալիցը ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունն է Սուրբ Էջմիածնում: Այդ արարողությունն առանցքային նշանակություն ունի, քանի որ այստեղ են հրավիրված մեր քույր եկեղեցիների ու կրոնական այլ հաստատությունների պետերը: Բոլորի ներկայությամբ է, որ պետք է տեղի ունենա սրբադասման արարողությունը: Նշանակում է, որ կրոնական հաստատությունների պետերն իրենց հետ պետք է տանեն կարևոր պատգամ, թե ինչպես հարյուր տարի առաջ վասն քրիստոնեական հավատքի ավելի քան 1.5 միլիոն հայեր իրենց կյանքը տվին' վկա դառնալով Քրիստոսի»,- ասաց Հովնան Սրբազանը:

Նրա տեղեկացմամբ' հաջորդ կարևոր ձեռնարկը կլինի հաջորդ տարի սեպտեմբերի 27-ին սրբալույս մյուռոնի օրհնությունը: «Այն մեր ժողովրդի հոգևոր մխիթարության համար է, որը կխորհրդանշի հայ ազգի հարությունը, հաղթական կյանքը: Հարյուր տարի հետո էլ հավատքը շարունակում է մնալ գլխավոր երաշխիքը մեր ժողովրդի գոյութենականության»,- ասաց թեմական առաջնորդը:

Բացի Հայաստանում, մասնավորապես, Էջմիածնում տեղի ունեցող ոգեկոչման արարողություններից, սպասվում են միջոցառումներ նաև աշխարհի մի շարք մայրաքաղաքներում: «Այդ բոլորի շարքին անհրաժեշտ է դասել նաև աշխարհի մեծագույն մայրաքաղաքներում կազմակերպվելիք էկումենիկ արարողությունները. Վատիկանում կազմակերպվող եկեղեցական արարողությունը, Լոնդոնում, Վաշինգտոնում, Փարիզում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում տեղի ունենալիք մեծագույն եկեղեցական արարողություններ: Մեծ նշանակություն պետք է ունենա Հռոմի Սրբազան պապի այցելությունը Հայաստան, մեն ք բոլորով գիտակցում ենք, որ Հռոմի պապի ուխտը 100-րդ տարելիցի ոգեկոչման ծիրից ներս պետք է արձագանք գտնի աշխարհով մեկ»,- նշեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Նրա խոսքով' այդ միջոցառումը պետք է պատճառ դառնա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև կրկին խոնարհվելու, ինչպես նաև հայերի հաղթական երթը շուրանակելու համար:

Հովնան Սրբազանը նշեց նաև, որ նշյալ միջոցառումների իրականացումը հնարավոր է լինելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու տարբեր երկրներում գործող միջեկեղեցական կառույցների հետ համագործակցության շնորհիվ: «Ոչ թե պարտականության համար է, որ մարդիկ ցանկություն ունեն համագործակցելու ու աջակցելու մեզ, այլ մեծ սիրով ու հարգանքով, երկյուղածությամբ ու ակնածանքով են մեր քույրերն ու եղբայրները, որոնք դավանակից են կամ ոչ դավանակից, իրենց բացառիկ զորակցությունը բերում կազմակերպչական աշխատանքներին»,- հայտնեց Սրբազանը:

Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հավաստմամբ' նշյալ միջոցառումներն իրականացվելու են ոչ թե այն նպատակով, որ Թուրքիային պատգամ հղեն ճանաչելու Հայոց ցեղասպությունը, որը պատմական փաստ է, այլ արվելու են ճանաչումից մի քայլ այն կողմ' պահանջատիրության զգացումով: «Մեր ազգի գոյութենականությունը պետք է արդարանա, երբ մենք կդիմենք նաև հաջորդ քայլին' տեր կանգնելու մեր սեփական հայրենի հողերին: Ինչպես այստեղ մեր հայրենիքն ենք պաշտպանում մեր կյանքով, մեր ծառայություններով, ինչպես Արցախը, մենք հավատում ենք, որ կգա օրը, երբ Հայաստանը կդառնա ամբողջական»,- եզրափակեց Հովնան Սրբազանը:

Սեպտեմբերի 18-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվում է 5-րդ եկեղեցական-ներկայացուցչական ժողովը, որին մասնակցում են շուրջ 160 պատգամավորներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, թեմերից, ինչպես նաև աշխարհականներ: Համաժողովի ժամանակ պատգամավորներին իրազեկում կտրվի Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, ինչպես նաև զոհերի սրբադասման գործընթացի մասին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ
Ամենադիտված