Նախկին բասկետբոլիստն Apple խանութից գողացել 14 հազար դոլարի ապրանք
ԱշխարհՄիացյալ Նահանգների Արիզոնա նահանգի Սկոտսդեյլ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նախկին բասկետբոլիստ Ռեկսա Չապմանին' Apple-ի խանութից գողություն կատարելու համար:
Ոստիկանության տվյալներով' այս տարվա օգոստոսին 46-ամյա Չապմանը Apple մասնագիտացված խանութից գողացել է ավելի քան 14 հազար ԱՄՆ դոլար արժողության ապրանքներ: Նախկին բասկետբոլիստը վաճառողներին բացատրել է, որ ապրանքի համար վճարել է iPhone-ի հատուկ ծրագրի միջոցով: Գողացված ապրանքը նախկին բասկետբոլիստը տարել է գրավատուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Չապմանը հանդես է եկել «Շալոտ Բոբկես», «Վաշինգտոն», «Մայամի Հիթ» ակումբներում: