«Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հարավային Օսիայի կառավարությանը և ժողովրդին». Պուտին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովին շնորհավորական հաղորդագրություն է ուղարկել Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել ամուր ռուս-օսական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամական հարաբերության, բարիդրացիության և փոխադարձ օգնության վրա: Նախագահը նաև իր վստահությունն է հայտնել տարբեր ոլորտների արդյունավետ երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հարցում:
ՌԴ նախագահը ընդգծել է ռուսական կողմի պատրաստակամությունը Հարավային Օսիայի կառավարությանը և ժողովրդին սոցիալ-տնտեսական զարգացման և ազգային անվտանգության ամրապնդման հրատապ խնդիրների լուծման հարցում: