Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ 

Երկու առանձնահատուկ հատկանիշ ունեցող զինվորը. Սարգիս Մովսիսյանի անունով կկոչվի Մայիսյան գյուղի դպրոցի դասարաններից մեկը (լուսանկարներ)

Հարցազրույցներ

Զոհված զինծառայող Սարգիս Մովսիսյանի անունով այսուհետ կկոչվի զինծառայողի հայրենի՝ Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը:

Նա օգոստոսին վիրավորվել էր հակառակորդի դիվերսիան հետ մղելու ժամանակ, ինչից մեկ օր անց հոսպիտալում մահացել: Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ գյուղը դեռ ազատամարտի տարիներին է ակտիվ մասնակցել սահմանների պաշտպանությանը.

«Պիտի ասեմ, որ մեր գյուղի տղաներն «Արաբո» ջոկատի կազմում 1992թ.-ի հունիսի 30-ին Լենինաբադ գյուղի շրջանում անհայտ կորել են: Երեք երիտասարդ էին: 1993-94թթ.-ին մեր գյուղից ևս երկու տղա զոհվեց, իսկ 1994թ.-ին` ևս մեկը: Դեռ այն ժամանակ որոշվեց, որ դպրոցում այս վեց տղաների անվան դասարաններ պիտի ունենանք: Տարիներ անց՝ 2008թ.-ին, դպրոցի աշակերտների և գյուղապետարանի նախաձեռնությամբ՝ գյուղի Մշակույթի տան բակում բացվեց ազատամարտի տարիներին զոհված ու անհայտ կորած մայիսյանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան»,- ասաց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ նույն տարում էր, որ դպրոցի աշակերտները որոշեցին այդ հուշարձանի շրջակայքում այգի ստեղծել:

«Ծառեր տնկեցին, մշակեցին ու հիմա այնտեղ այնպիսի մի այգի է, որ անգամ հուշարձանը չի երևում»,- ասաց Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ Սարգիս Մովսիսյանն այս պատմության կրողն էր:

«Սարգիս Մովսիսյանը դպրոց ընդունվեց 2000թ.-ին: 2010թ.-ից սկսեց սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, որից հետո՝ 2012թ.-ին, զորակոչվեց բանակ: Հիշում եմ՝ ավարտել էր արդեն, մի տարի անց եկավ մեզ մոտ: Դե սովորելու ընթացքում աշակերտի նման էի իրեն նայում ու այդքան ուշադիր չէի, իսկ արդեն մեկ տարի անց, ես տեսա, որ ֆիզիկապես մի առնական տղամարդ էր դարձել: Ասեցի՝ «Սարգիս ջան, ինչպե՞ս ես»: Ասեց՝ «Ընկեր Պետրոսյան, ամեն բան լավ է: Ապագա զինվորն այնպես պետք է լինի, ինչպես որ ես եմ պատրաստվել»,- ասաց դպրոցի տնօրեն:

Նա նաև նշեց, որ Սարգիս Մովսիսյանը երկու առանձնահատուկ հատկանիշ ուներ.

«Դրանով իրեն բոլորը միշտ կհիշեն: Անկախ իրավիճակներից՝ ինքը միշտ ժպտում էր, ու երկու թշիկներն այդ ընթացքում կարմրում էին: Ես իրեն պատմություն եմ դասավանդել: Հիշում եմ՝ ինչքան էլ առիթ է եղել, որ պետք է իր վրա զայրանամ' միշտ չէր ստացվում: Կանգնեցրել եմ ու այդ պահին, երբ այդ թշիկները կարմրել են, էլ զայրանալ չեմ կարողացել»:

Տնօրենի խոսքով՝ Սարգիս Մովսիսյանի անվան դասարանը դպրոցին ու դպրոցի աշակերտներին կտա պատմություն:

«Այսպես ասած, էստաֆետան կփոխանցի հաջորդ դասարաններին: Դա կտա շարունակություն: Վերջերս որոշվեց, որ հանրապետության դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ պիտի տարվեն: Ուզում եմ ասել, որ մեզ մոտ այդ աշխատանքները վաղուց են տարվում: Ու, գիտեք, այ հենց հիմա էլ մեր հուշարձանի մոտ եղած այգում Սարգիսի ձեռքով տնկած ծառերը կան, որ բերքի տակ կռացած են, բայց ոչ մեկս չենք քաղում: Չենք քաղում, որովհետև դա Սաքոյի բաժինն է»,- նշեց դպրոցի տնօրենը:

Հիշեցնենք, որ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը վիրավորվել է այս տարվա օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը' Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս: Մեկ օր անց' օգոստոսի 3-ին, կրտսեր սերժանտը մահացել է Երևանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» ՀՀ և ԼՂՀ մեդալներով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
Ամենադիտված