Ջերմուկում «Ռենո» մակնիշի մեքենա է այրվել
Արտակարգ ՊատահարՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 22-ին' ժամը 09.38-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.48-ին, մարվել' 09.57-ին: Պ.Ա.-ին պատկանող «Ռենո» մակնիշի 31 US 054 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են պլաստմասե դետալներ: