Կդադարեցվի Շենգավիթի որոշ հատվածների ջրամատակարարումը
ՀայաստանՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' սեպտեմբերի 23-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը: Կդադարեցվի, մասնավորապես, Գ. Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի, Մասիսի փողոցի և նրբանցքի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը, իսկ Բագրատունյաց փողոցի մյուս համարներում կնկատվի ջրի ճնշման անկում: