«Հրապարակ». Աշտարակի ավագանու նիստի օրակարգում հայտնի «գազալցակայանի» հարցն է
Հայկական ՄամուլԱյսօր տեղի կունենա Աշտարակի ավագանու հերթական նիստը: Օրակարգում կրկին ներառված է հայտնի «գազալցակայանի» հարցը: Թեպետ քաղաքապետ Արմեն Անտոնյանը համաձայն չէ այն տեսակետին, թե այնտեղ պետք է գազալցակայան կառուցվի, բայց փաստն այն է, որ արդեն որերորդ անգամ «ինչ-որ ուժեր» փորձում են ամեն գնով այդ տարածքն աճուրդի հանել եւ վաճառել: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերթին հասած տեղեկություններով՝ այս ընթացքում տարատեսակ զրույցներ էին անցկացվում ավագանու ըմբոստ անդամների հետ, ովքեր մշտապես դեմ են քվեարկել այդ որոշմանը, որպեսզի նրանք այս նիստին կողմ քվեարկեն եւ չտապալեն նախագիծը: Սակայն ավագանին, ի պատիվ իրեն, առայսօր դիմադրում է ճնշումներին:
Նշենք, որ այս հարցի հետեւում շրջանառվում է Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանի՝ Վաչոյի անունը, որ հենց նա է նպատակ դրել այդ տարածքում գազալցակայան կառուցել:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: