«Հրապարակ». Առողջապահության փոխնախարարն ամենայն հավանականությամբ այլեւս չի վերադառնա իր պաշտոնին
Հայկական ՄամուլԱյսօր լրանում է առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանի արձակուրդի ժամկետը, եւ, ամենայն հավանականությամբ, նա այլեւս չի վերադառնա իր պաշտոնին: Գրում է «Հրապարակ»-ը:
Արման Բաբլոյանն ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի որդին է: Նա փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն, ասում են՝ հայրիկն ավելի լավ գործ է գտել որդու համար, ինչպես նաեւ մատնանշել է որդուն փոխարինողին: Թերթն արդեն գրել է, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախարարությունում «անգլիական թագուհու» կարգավիճակ ունի, եւ անգամ ամենաստորին օղակների կադրային քաղաքականությունն իրականացվում է «վերեւից», որտեղ էլ, ըստ որոշ լուրերի, որոշիչ է նախկին նախարարներ Դերենիկ Դումանյանի եւ Արա Բաբլոյանի կարծիքը:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: