ԱԺ եռյակն սկսեց հանդիպումներ անցկացնել առանց ՀՅԴ-ի
ՔաղաքականԱզգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, սեպտեմբերի 23-ին կանցկացնեն հերթական հանդիպումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ հանդիպումը տեղի կունենա ժամը 14:00-ին «Ժառանգություն» խմբակցությունում: «Հանդիպման օրակարգը դեռևս պարզ չէ. Այն տեղում կորոշենք»,- ասաց Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ հնարավոր է քննարկվի նաև մարզային այցելությունների ժամանակցույցը: Երեք քաղաքական ուժերի վերջին նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են հանրահավաքներ անցկացնել մարզերում: