ԵՄ–ն և ՆԱՏՕ-ն թքած ունեն Հայաստանի ու նրա քաղաքացիների իրական կարիքների վրա․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են 

Երկրապահին այլընտրանք, նշանակում է հայ ազգին այլընտրանք. ԵԿՄ վարչության անդամ

Հասարակություն

Լուրեր.com-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, Կոտայքի մարզային խորհրդի նախագահ Աբել Հարությունյանը.

- ԵԿՄ-ն ինչպե՞ս է վերաբերում վերջին շրջանում հիմնադրվող ազատամարտիկների միություններին: Կարո՞ղ են այդ կառույցները երկրապահին այլընտրանք դառնալ:

- Երկրապահին այլընտրանք, նշանակում է հայ ազգին այլընտրանք, նշանակում է հայոց պետականությանն այլընտրանք: Ով մտքով անցկացնի երկրապահին դեմ գնալ, նա դավաճան է, թուրք է: Ի սկզբանե բացառենք այդ այլընտրանք լինելու տարբերակը: Հիշեք՝ ԵԿՄ-ն հիմնադրել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը, սա Վազգենի օջախն է, որում ավանդույթները հավուր պատշաճի շարունակում է Զորավար Մանվել Գրիգորյանը: Եթե ուշադիր լինեք՝ մարտական ուղի, լուրջ կենսագրություն ունեցող տղաներին մոլորեցնել փորձողները նրանց հետ զրույցներում ասում են, թե մենք էլ ենք երկրապահ: Ես ասեմ, որ այսօր երկրապահը նա է, ով օրվա 24 ժամն էլ մտածում է երկրին, պետությանը, հայրենիքին պիտանի լինելու մասին, ոչ թե նա, ով քաղաքական խաղիկների մասնակցելու համար որոշում է իրեն մի վերնագիր կպցնել ու գրասենյակ հիմնել:

- Ձեզ չի՞ մտահոգում այն, որ պատերազմի մասնակիցները պառակտված են:

- Չկա նման բան և լինել չի կարող: Ուսումնասիրեք ԵԿՄ քարտադարանը: Հետո հանդիպեք բոլոր նրանց, ովքեր մեզ մոտ հաշվառված են, զրուցեք տղաների հետ: Կհամոզվեք, որ Արցախյան պատերազմի մասնակիցների 90 տոկոսն այսօր ԵԿՄ անդամ են և շատ ակտիվ անդամներ: Ինչ վերաբերում է այն հատուկենտ տղաներին, որ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, սառեցրել են հարաբերությունները ԵԿՄ-ի հետ, ապա ասեմ, որ նրանք էլ մեր ընկերներն են, մեկ ազատամարտիկն էլ մեզ համար արժեք է: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրահանգով մենք հանդիպում ենք բոլոր տղաներին, լսում նրանց փաստարկները, փորձում ենք մարդկանց հայրենի օջախ վերադարձնել:

Ի դեպ, Զորավարի շնորհիվ այսօր երկրապահական ընտանիքը եռասերունդ է: Բացի պատերազմի վետերաններից, մենք ունենք երիտասարդ և պատանի երկրապահներ: Հավատարիմ Սպարապետի հորդորին՝ Զորավարը հետևողականորեն աշխատում է, որպեսզի Երկրապահը չվերածվի սոսկ վետերանական, ծերացող կառույցի, այլ երաշխավորվի սերնդափոխությունը:

Ես ուղղակի ավելացնեմ, որ երկրապահի հասցեին վայրահաչողները երկրի, պետության, հայ ազգի հասցեին են վայրահաչում: Խորհուրդ եմ տալիս նրանց գալ և օգտակար աշխատանքով զբաղվել, հատկապես, որ այսօր մեր աշխատանքների ծավալն օրեցօր ավելանում է: Արդեն պատանի երկրապահի ստորաբաժանումներ են հիմնվում բոլոր դպրոցներում, կա ՊՆ-ի և ԿԳՆ-ի հետ Երկրապահի կնքած եռակողմ հուշագիրը: Գործակցության հուշագիր ունենք նաև արտակարգ իրավիճակների նախարարության հետ, նոր որակ է ստացել հայ առաքելական մայր եկեղեցու հետ համագործակցությունը: Նշված բոլոր ոլորտների հազարավոր ներկայացուցիչներով այսօր համալրվում են ԵԿՄ շարքերը: Միայն պաշտոնապես հաշվառված անդամների թիվն այսօր մոտենում է հարյուր հազարին:

- Ո՞վ կարող է այսօր կոչվել երկրապահ:

- Երկրապահը երկրի անկախության երաշխավորն է: Երկրապահը ժողովուրդն է և բանակը, մտավորականն ու արհեստավորը: Երկրապահը երկրի, պետության, եկեղեցու պաշտպանն է: Երկրապահն, այսինքն, զինվոր է: Երկրապահի առաքելությունը սրբություններն ու պետական խորհրդանիշերը պաշտպանելն է' զինանշանը, դրոշը, ՀՀ նախագահին, ով մեր մարտական ընկերն է, մեզանից մեկն է: Երկրապահը հայոց միասնականության քարոզիչն ու խորհրդանիշն է: Չհասկացողների, չմտածողների համար ասեմ: Թուրքը սահմանին ակտիվանում է այն ժամանակ, երբ այստեղ ներքին խժդժություններ են սկսվում, երբ մենք միասնական չենք: Իսկական հերոսներ են այն տղաները, որ զոհվեցին թուրքի դիվերսիոն թափանցումների փորձերը խափանելիս: Երկրապահն այդ տղաների պաշտպանն է' սահմանի և սահմանապահ զինվորի: Ով այս պարզ ճշմարտությունը չի ընկալում, չի հասկանում, նա չի կարող զինվոր լինել, նա չի կարող երկրապահ լինել: Եղել է, կա և կլինի մեկ ԵԿՄ: Այս կառույցը հիմնել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը' հենվելով հայ ազգային գաղափարախոսության վրա: Այսօր էլ երկրապահն իբրև առաջնորդ հարգում և ընդունում է Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: Եվ երկրապահը զորակցություն է հայտնում, վստահում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, երկրապահ Սերժ Սարգսյանին: Իսկ ով քաղաքականությամբ է զբաղվում, իր գործն է, համենայն դեպս, զինվորը քաղաքականությամբ չի կարող զբաղվել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ–ն և ՆԱՏՕ-ն թքած ունեն Հայաստանի ու նրա քաղաքացիների իրական կարիքների վրա․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ամենադիտված