Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ» «Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» 

Կարեն Պետրոսյան, հայկական եկեղեցու պայթեցում. ԵԽԽՎ պատվիրակության օրակարգը հագեցած է

Արտաքին Քաղաքական

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստում հայաստանյան պատվիրակությունը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանի դաժան սպանության, Իսլամական պետության ահաբեկիչների կողմից Սիրիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարման, հուլիս-օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն հարձակումներին և կարևորագույն այլ հարցերի մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը մի շարք հակահայ նախաձեռնություններով է փորձելու հանդես գալ, ինչին հայկական պատվիրակությունը պետք է համարժեք պատասխան տա և չեզոքացնի դրանք՝ նաև հաշվի առնելով Ադրբեջանի լոբբիստական լայն հնարավորությունները: «Այս պահին դեռևս Ադրբեջանի նախագահությունն է ընթանում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում նախատե սված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ելույթը: Մենք պատվիրակությունով կհավաքվենք և կքննարկենք նպատակահարմարությունը՝ ինչպես աշխատել այդ նիստի ժամանակ, ինչ մոտեցում դրսևորել»,- ասաց Զոհրաբյանը:

Բացի դրանից, բավականին լուրջ նախագծեր կան, որոնց համատեքստում հայկական պատվիրակության անդամները կբարձրաձայնեն իրենց հուզող հարցերի մասին: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքն անպայման անդրադառնալու է Կարեն Պետրոսյանի դաժան սպանությանը: «Խոսելու եմ Իսլամական պետության ահաբեկիչների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարման մասին, որտեղ ակնհայտորեն թուրքական հետքն է: Եվ, բնականաբար, իմ ելույթներից մեկում, քանի որ օրակարգում նախատեսված է շատ կարևոր զեկույց ռասիստական և այլատյաց հայտարարությունների վերաբերյալ, ես խոսելու եմ մեր հարևան երկրի քաղաքական էլիտայի հակահայ, ռասիստական արտահայտությունների վերաբերյալ: Այնպես որ բավականաչափ օրակարգը հագեցած է, կան բավականին զեկույցներ, որոնց համատեքստում մենք կկարողանանք անդրադառնալ մեր երկրի քաղաքական օրակարգում, մեր տարածաշրջանային օրակարգում գտնվող խնդիրներին»,- ընդգծեց պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ վերը նշված հարցերի մասին իրենց ելույթներում կբարձրաձայնեն նաև հայաստանյան պատվիրակության մյուս անդամները:

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կբարձրաձայնի նաև հուլիս-օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն հարձակումների հարցը: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ դա իրենց օրակարգի կարևոր հարցն է և վստահեցրեց, որ հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներն իրենց ելույթներում այդ հարցին կանդրադառնան:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգում է մոնիթորինգի հանձնաժողովի ընթացակարգի վերաբերյալ զեկույցը, որում խոսվում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների, նոր կառավարության ձևավորման վերաբերյալ: Պատգամավորի կարծիքով՝ այստեղ նույնպես հայկական պատվիրակության անդամները ասելիք կունենան, քանի որ քաղաքական տարբեր ուժեր տարբեր կարծիքներ ունեն այդ հարցերի վերաբերյալ: Զոհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ առաջիկա նստածշրջանը հագեցած և լարված է լինելու, իսկ հայաստանյան պատվիրակությանը բավականին ծանրաբեռնված աշխատանք է սպասվում:

ԵԽԽՎ նստաշրջանը կմերնարկի սեպտեմբերի 29-ին, եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 3-ը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերըՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»
Ամենադիտված