Ռոնալդու, վերադարձի՛ր տուն. «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների ուղերձը՝ ինքնաթիռից (լուսանկար)
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք երկրպագուներ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Վիլյառեալի» և «Ռեալի» միջև հանդիպմանը մտադիր են ինքնաթիռից պաստառ ցուցադրել՝ ուղղված Կրիշտիանու Ռոնալդուին:
Պաստառի վրա գրված է «Ռոնալդու, վերադարձիր տուն»: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին մանչեսթերյան ակումբի կազմում հանդես է եկել 2003-2009թթ-ին: