Վաղարշ Աբրահամյանի դեմ բողոքողներ դեռևս չկան. ոստիկանություն
ՀայաստանԱրդեն մի քանի օր է, ինչ կառավարության շենքի առաջ Երևանի տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունը հայտնելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ. նրանք առաջարկում են օրենքը հետ ուղարկել և փոփոխել:
Մինչ քաղաքացիները նոր օրենքի մասով իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում և փորձում էին իրենց իրավունքները պաշտպանել, այդ ընթացքում ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն իր ակտիվ մասնակցությամբ «պատժում էր» իր տարածքում առևտուր անողներին:
Աբրահամյանը կոտրել է բողոքի ակցիային մասնակցած աշխատողների սեղանները և արգելել իր տարածքում առևտուր անել։
Lurer.com-ի թղթակիցն այս առթիվ ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց ճշտել՝ արդյոք տուժած առևտրականները հաղորդում չե՞ն ներկայացրել հանցագործության մասին: Մեզ ոստիկանությունից հայտնեցին, որ իրենք դեռևս դեպքի առթիվ բողոքներ չեն ստացել:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչքան մեծ էնտուզիազմով է Վաղարշ Աբրահամյանը պատժում առևտրականներին.