Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Իսլամական պետության» դեմ պայքարում. Լավրով
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն Իրաքի իշխանություններին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում:
Ըստ զեկույցի՝ Լավրովը հաստատել է Ռուսաստանի աջակցությունն Իրաքի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում: