Կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Սիրիայի արևելքում օդային հարված են հասցրել գրոհայիններին. ԶԼՄ-ներ
Համաշխարհային ՄամուլԿոալիցիոն ուժերը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, Սիրիայի արևելքում օդային հարված են հասցրել Դեյր Զոր քաղաքի նավթահանքերի մոտակայքում գտնվող «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օդային հարձակումների են ենթարկվել հատկապես Իսլամական պետության գրոհայինների կողմից վերահսկվող ծայրահեղականների հենակետերը: Ռմբակոծության նպատակն է եղել նաև իսլամիստների բազաները, որոնք ծայրահեղականների հենակետն են համարվում:
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, կոալիցիոն ուժերի օդային հարվածների հետևանքով վերացվել է ավելի քան 40 գրոհային, 45-ը՝ վիրավորվել: