Արամ Խաչատրյանի անվան տրիոն ելույթ է ունեցել Քյոլնում
Գիտություն և ՄշակույթԱրամ Խաչատրյանի անվան տրիոն ելույթ է ունեցել Քյոլնի Բելգիական տանը` Ռուսական դասական երաժշտության միջազգային փառատոնի փակման համերգին: Սեպտեմբերի 8-ին կայացած համերգին հնչել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Կոմիտասի, Պյոտոր Չայկովսկու ստեղծագործությունները: Հայ երաժիշտների (դաշնակահա ր Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան) կատարողական վարպետությունը բարձր է գնահատվել փառատոնի ղեկավարների, հյուրերի և հանդիսատեսի կողմից: