«ՉԻ». Ոսկու շուկայի սեփականատերը շարունակում է վրեժ լուծել առևտրականներից
Հայկական ՄամուլԵրևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շարունակում է վրեժ լուծել նախօրեին կառավարության մոտ բողոքի ցույցին մասնակցած ոսկու առևտրականներից:
Բավական չէ՝ նախօրեին նա ջարդուփշուր էր արել առևտրականների սեղանները, հիմա էլ որոշել է խզել նրանց հետ աշխատանքային պայմանագրերը:
«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ նա պայմանագիրը խզելու որոշում է կայացրել՝ իբր շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Երեկ առևտրականները Վաղարշից նման բովանդակությամբ գրություն են ստացել. «Ձեզ զգուշացնում ենք, որ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով, մեր տնտեսական կարիքների համար՝ ձեր պայմանագիրը կլուծարվի 15 օրվա ընթացքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: