Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը
ԱշխարհՍտրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քննարկումների գլխավոր թեման կդառնան Ուկրաինայի ճգնաժամը և նեոնացիզմի դեմ պայքարը Եվրոպայում:
Սպասվում է, որ Ուկրաինական ճգնաժամին նվիրված քննարկումները տեղի կունենա ընթացիկ բանավեճերի ձևաչափով, այսինքն՝ առանց բանաձևի ընդունման: Մինչդեռ հոկտեմբերի 2-ին, ամենայն հավանականությամբ, շտապ բանավեճեր կանցկացվեն «Իսլամական պետության» հետ կապված սպառնալիքների և քրիստոնյաների ու կրոնական մյուս համայնքների դեմ կիրառվող բռնությունների թեմայի շուրջ: Դրանց արդյունքում սպասվում է բանաձևի ընդունում:
ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 3-ին, հաղորդելէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: