Ավտովթար Եղվարդի խճուղում. կա տուժած
Արտակարգ ՊատահարՍեպտեմբերի 28-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում' «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 15PA005 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Կ. Ա. ) բախվել է «Օպել Կորսա» մակնիշի 34MP118 պ/հ ավտոմեքենային (վարորդ' Խ. Գ. ծնվ. 1982թ.), Խ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: