Թուրքիան հարյուրավոր քրդերի արգելել է մտնել Սիրիա
ԱշխարհԹուրքական ռազմական ոստիկանությունը հարյուրավոր քրդերի թույլ չի տվել հատել Սիրիայի սահմանը, որպեսզի օգնության հասնեն իրենց ընկերներին և ընտանիքներին, որոնք պայքարում են ԻԼԻՊ կազմակերպության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել նրանց ցրելու նպատակով: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ին, տեղեկություններ էին ստացվել, որ Թուրքիան զրահատեխնիկա է հավաքել սահմանի մերձակայքում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, քանի որ նախօրեին ռումբեր էին ընկել թուրքական չբնակեցված գյուղի տարածքում: