Զոհրապ Եգանյանը՝ Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ
ԲլոգոսֆերաԳյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախկին մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը նշանակվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի»,- ասված է գրառման մեջ: