Չավին գերազանցեց Ռաուլի ռեկորդը
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Չավին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ի հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս գալով, դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստ՝ գերազանցելով Ռաուլի ռեկորդը:
Չավին իր խաղերի քանակը ՉԼ-ում հասցրեց 143-ի, «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլն իր ակտիվում ունի 142 խաղ:
Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղի մասնակցած ֆուտբոլիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Չավի - 143 խաղ
Ռաուլ - 142
Իկեր Կասիլյաս - 141
Ռայան Գիգզ - 141
Կլարենս Զեդորֆ - 125
Փոլ Սքոուլզ - 124
Ռոբերտո Կարլոս - 120
Կարլես Պույոլ - 115
Թիերի Անրի - 112
Պաոլո Մալդինի - 109