Մամեդյարովը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում
ԱշխարհԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալություն:
Իր այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարն անցկացնելու է երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև ելույթ է ունենալու ԵԽԽՎ նախարարների խորհրդում' որպես այս տարի խորհուրդը նախագահող պետության ներկայացուցիչ: Մամեդյարովի ելույթը նախատեսվում է հոկտեմբերի 2-ին: