Պուտինը և Մերկելը քննարկել են ԻՊ-ին հակազդելու միջազգային համագործակցությունը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարելու միջազգային համագործակցության հարցերը, հատկապես «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին հակազդելու միջոցները: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Բարձրացվել են հիմնականում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումից բխող ահաբեկչական սպառնալիքին հակազդելու միջազգային համագործակցության հարցերը»,- ասել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Սեպտեմբերի 26-ին Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրաքի իշխանություններին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: