Ջերմուկում ընթացող բնապահպանական ծրագիրը մոտենում է իր նպատակին
ՀայաստանԿովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող ծրագրում արդեն նկատելի է զգալի առաջընթացը: Սեպտեմբեր ամսին կայացավ հերթական հանդիպումը որը, ևս մեկ քայլով ծրագիրը մոտեցրեց է իր վերջնական նպատակին:
Հանդիպման ժամանակ աշխատանքային խմբի կողմից քննարկվել են այս պահին Ջերմուկի համար առաջնահերթ համարվող բնապահպանական խնդիրները, նաև ապագայում խնդիրների լուծմանն ուղված քայլերի հաջորդականությունը: Ջերմուկի շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի նախնական տարբերակում, ներառված են տեղեկություններ Ջերմուկ քաղաքի ընդհանուր էկոլոգիական վիճակի, բնապահպանական խնդիրների վերլուծության, քաղաքի ենթակառուցվածքների, առողջարանների, հանքային ջրի, բնակլիմայական պայմանների, կենդանական աշխարհի, և բազմաթիվ այլ ոլորտների մասին:
Ծրագրի հիմնական նպատակը Հանրապետության բնակավայրերում իրականացվող բնապահպանական ծրագրերի վերլուծությունն է: Տեսնել թե ինչ բնապահպանական հիմնախնդիրներ կան: Այս ծրագրի շրջանակում կա ընդհանուր նպատակ՝ ապրել մաքուր շրջակա միջավայրում:
Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակն է Ջերմուկ քաղաքի համար մշակել շրջակա միջավայրի պահպանության տեղական պլանը` նպատակաուղղված շրջակա միջավայրի կառավարման բարելավմանը և բնապահպանական պլանավորման գործնական կիրառմանը, տեղական մակարդակում քաղաքացիական հասարակության մասնակցության որոշումների կայացման գործընթացում փոխհամագործակցության միջոցով: