Հարցումների նոր շարք՝ դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ
ՀարցումներՎերջին ամիսներին ՀՀ քաղաքացիների շրջանում բավականին լուրջ դժգոհություններ են ի հայտ եկել դատական համակարգի և հատկապես դատարանների գործունեության հետ կապված: Մեր խմբագրություն ստացված բազմաթիվ նամակների ու հեռախոսազանգերի պարունակած հորդորները հաշվի առնելով՝ International Media Holding-ն առցանց հարցումներ կանցկացնի Lurer.com և Mediamall.am կայքերում: Հարցումները նպատակ են ունենալու պարզել մեր ընթերցողների գնահատականը ՀՀ դատական ատյանների և դրանց ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ:
Հարցումների շարքը սկսում ենք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից հետևյալ հարցադմամբ՝ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներից ո՞ւմ աշխատանքն եք ամենացածրը գնահատում»:
Lurer.com–ում ներկայացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հետևյալ դատավորները`
Անատոլի Բենիամինի Մաթևոսյան
Գոհար Կարլենի Մատինյան
Կարինե Բենիամինի Հակոբյան
Նախշուն Գևորգի Տավարացյան
Աստղիկ Ֆրունզեի Խառատյան
Նարինե Տարիելի Բարսեղյան
Լևոն Վաղարշակի Գրիգորյան
Ստեփան Կարոյի Միքայելյան
Արմեն Էդուարդի Թումանյան
Տարոն Մանվելի Նազարյան
Կարեն Վանուշի Չիլինգարյան
Ամրահի Սուրենի Պետրոսյան
Իսկուհի Համբարձումի Վարդանյան
Խնդրում ենք բոլորից ակտիվ մասնակցություն ցուցաբերել: