ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 9-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:
Անկարայում Ստոլտենբերգը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա նաև պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ Նեջդեթ Օզելին:
Այցի շրջանակում գլխավորապես քննարկվելու են թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարը: Յենս Ստոլտենբերգի այցը կեզրափակվի հոկտեմբերի 10-ին: