Փարիզի կենտրոնում կկանգնեցվի Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի արձանը
Գիտություն և ՄշակույթՀռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի արձանը , որի հեղինակը ռուսաստանցի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է, կկանգնեցվի Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հարևանությամբ: Ինչպես հայտնել է լեհական Լոձ քաղաքի արքեպիսկոպոս Մարեկ Եդրաժևսկին, ստացվել են Ֆրանսիայի ճարտարապետական վարչության և Փարիզի պրեֆեկտուրայի պաշտոնական թույլտվությունները:
3,6 մետր բարձրությամբ և 1,5 տոննա քաշով արձանի տեղադրման վայր է ընտրվել տաճարի մերձակա պուրակը: Այն կրում է Հռոմի Հովհաննես 23-րդ պապի անունը: Հռոմի կաթոլիկ եկեղեցու երկու քահանայապետերն էլ սրբադասվել են այս տարվա ապրիլին:
Բրոնզե հուշակոթողը, որը գնահատվում է 300 հազար եվրո, Զուրաբ Ծերեթելին նվիրել էր Փարիզի լեհական համայնքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: