Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Վերջին մեկ տարին բացահայտեց Ալիևի իշխանության հակաժողովրդական բնույթը. «Ազադլըգ»

Համաշխարհային Մամուլ

Ադրբեջանում իշխանությունը 11 տարի առաջ հորից' Հեյդար Ալիևից որդուն' Իլհամին փոխանցելու սկզբնական շրջանում հասարակությանը հուսադրում էին, որ նա «երիտասարդ» է, «օտար լեզու գիտի», «Եվրոպայում է կրթություն ստացել», և նրա համար ստեղծում էին նախկին նախագահներից տարբերվող երևակայություն: «Ազադլըգ» թերթն, անդրադառնալով Իլհամ Ալիևի իշխանության 11 տարիներին, գրում է, որ իրականում, Իլհամ Ալիևի մեծ պարտությունը սկսվել է հենց 2013 թվականի նախագահական ընտրություններից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը գրում է, որ այդ ընտրություններում ժողովուրդը չքվեարկեց Ալիևի օգտին, ինչն ապացուցեց ընդդիմության և ժողովրդական ուժերի «Ազգային խորհրդի» միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին, ով հաղթանակ էր տարել բոլոր ընտրատեղամասերում: Հետո այդ ընտրությանը բացասական կարծիք հայտնեցին միջազգային կազմակերպությունները: ԵԱՀԿ-ի ընտրական առաքելությունն ընտրությունները 58 տոկոս գնահատեց վատ կամ շատ վատ, գործընկերները Ալիևին շնորհավորեցին մեկ ամիս հետո, և հոկտեմբերի 9-ի ընտրություններից հետո Ալիևի իշխանությունը զրկվեց «ժողովրդավարության ուղղությամբ ևս մեկ քայլ» հաճոյախոսությունից:

«Սակայն, իշխանության «սև օրերը» չսահմանափակվեցին դրանով: Իլհամ Ալիևն իր նախագահության 11-րդ տարին նվիրեց քաղբանտարկյալների «արտադրությանը»: Օրենքներն իմաստազրկվեցին, դատարաններն ավելի վերածվեցին խաղալիք կառույցի, ձերբակալություններն իրագործվեցին ավելի շինծու մեղադրանքներով: Արտագաղթողերի թիվն աճեց, բնակչության եկամուտները նվազեցին, ինքնասպանությունները հասան ռեկորդային սահմանի: Նույնիսկ, այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ մարդիկ իրենց հասանելիքը ստանալու համար ինքնահրկիզման դիմեցին, նետվեցին կամրջից, մահվան հացադ ուլ սկսեցին: Տնտեսության բոլոր բնագավառներում մենատիրություններն ուժեղացան, ձեռնարկատիրական գործունեությունն ավելի սահմանափակվեց, կրթությունն անկում ապրեց, շրջանավարտների մեծ մասը քննություններից «2» գնահատական ստացավ, առողջապահության նկատմամբ վստահությունը վերացավ, երկրի բնակչությունը հետազոտվելու և բուժման համար հոսեց արտասահման: Հանցագործությունների թիվն աճեց, քրեական իրավիճակի մակարդակով Ադրբեջանն աշխարհում գրավեց 3-րդ տեղը:

Ղարաբաղի հարցում առաջընթաց չեղավ, հակառակը, ադրբեջանցի զինվորներ զոհվեցին, բանակում տհաճ դեպքերը շատացան և չապահովվեց «անհրաժեշտության դեպքում Ղարաբաղը կռվով կվերադարձնենք» իշխանությունների կողմից ամեն օր արվող հոխորտանքը:

Իրավապաշտպանները, լրագրողները, ինտելեկտուալ երիտասարդները կալանվեցին աննախադեպ շինծու մեղադրանքներով, Բաքվում պայթեցվեց ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության շտաբը, իրական ընդդիմությանը շարքից հանելու համար օգտագործվեց ամբողջ իշխանական զինանոցը: Ազատ մամուլի վերացումն Ադրբեջանում արագորեն շարունակվում է:

Իլհամ Ալիևը վերջին մեկ տարում «նոկաուտի» վիճակում հայտնվեց նաև արտաքին քաղաքականության բնագավառում: Միջազգային կազմակերպություններն Ադրբեջանի հետ կապված քննադատական զեկույցներ հրապարակեցին, «խավիարային քաղաքականությունը» մերկացվեց և ձախողվեց, Եվրոպայի Խորհրդում Իլհամ Ալիևին իր համար խիստ տհաճ հարցեր տվեցին, Բաքվում անցկացված միջազգային միջոցառումներում բացահայտ խոսվեց իշխանության հակաժողովրդական քայլերի մասին: Եվրոպայի խորհրդարանն Ադրբեջանի հետ կապված բանաձև ընդունեց և օրակարգ եկավ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: ԱՄՆ նախագահն Ադրբեջանին մեղադրեց ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանք չդրսևորելու մեջ:

Այս բոլորից հետո Իլհամ Ալիևը որպես հարգարժան հյուր Բաքվում ընդունեց ադրբեջանական ժողովրդին ոչխար անվանած Վլադիմիր Ժիրինովսկուն, եւ խոստովանեց, որ իր համար պետության, ազգի ինքնասիրությունը ոչ մի արժեք չունի:

Այո, այս տարիների ընթացքում Իլհամ Ալիևն ու նրա շրջապատն ավելի հարստացան, երկիրը վերածեցին սեփական ունեցվածքի, և այս «ավանդույթը» շարունակելու համար ձեռք մեկնեցին ցանկացած ապօրինության:

Մի խոսքով՝ Իլհամ Ալիևի 11 տարվա իշխանությունը Ադրբեջանին հեռացրեց ժողովրդավարությունից և մոտեցրեց դիկտատուրային: Միևնույն ժամանակ, 11 տարիների վերջում պատռվեց նաև ռեժիմի դիմակը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Ամենադիտված