«Հայաստանը ԵՏՄ անդամակցությունը չի հակադրում ԵՄ-ի հետ հարաբերություններին». Սերժ Սարգսյան
ՔաղաքականՀայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը կայացրել է երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ տալու նպատակով: Այս մասին Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Եվրասիական տարածքում ապրանքների ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանալիությամբ, ինչպես նաև միասնական տրոնասպորտային լուծո ւմների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:
Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը երբեք ԵՏՄ անդամակցությունը չի հակադրում ԵՄ-ի հետ համագործակցությանը: «Այն շարունակվել է և շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով՝ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը»,- շեշտեց Նախագահ Սարգսյանը:
ՀՀ Նախագահի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում իրենց կարևոր դերն ունեն եվրոպական տարբեր երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունները: «Սերբիայի Նախագահի այս այցը, և բոլոր մակարդակներում քաղաքական շփումները հենց դրա վկայությունն են»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: